Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

քաղաքական

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի՝ ընդգրկելով փոխշահավետ և ապագային միտված նոր ծրագրեր:

--0--ԿԿ