Բադասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News   

Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհավորել ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել Արդարադատության նախարարության հետ երկխոսության պահպանումն ու ամրապնդումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների ուղղությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումները և այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։

Նախարար Բադասյանը կարևորել է արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվության և փոխհամագործակցության ավելացումը։ 

  --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս