Բանակը քանակով չի որոշվում, այլ անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

հասարակական

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ինստագրամի իր էջում զորակցություն է հայտնել հայ զինվորին ու հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը։

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։

Ես ձեզանից մե՛կն եմ։

Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս