Կոչ ենք անում ձայն տալ «Իմ քայլ»-ին․ «Ռամկավար Ազատական»-ները չեն մասնակցի ԱԺ արտահերթին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Ռամկավար Ազատական» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Կուսակցությունն այդ մասին հայտարարություն է տարածել: 

«2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն Թավշյա հեղափոխության շարունակությունը և երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին:

Ռամկավար Ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով որոշեց ընտրություններին չմասնակցել: Միաժամանակ կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած «ժողովրդի հետ, ժողովրդի համար» հավատամքին, իր անդամներին և համակիրներին կոչ է անում իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին: Այսինքն` ձայն տալ ժողովրդի ցանկությունն արտահայտողներին, դրական վերափոխումներին և առաջընթացին:

Կուսակցությունը հույս ունի, որ դրանով իր համեստ նպաստն է բերում Հայրենիքի հետագա զարգացմանն ու հայ ժողովրդի դարավոր երազանքների իրագործմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս