Հաճախորդին սպասարկելուց առաջ սեղանի մակերեսը կախտահանվի. պարետի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

1

Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը, ըստ որի՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-12։00-ը, սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

--00—ԼՄ