Կենսաթոշակառուներին հորդորում ենք չգալ փոստային բաժանմունք. «Հայփոստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

հասարակական

Կենսաթոշակների վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում։

Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը, սեպտեմբեր 2-ից կենսաթոշակի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից, հասցեական առաքման միջոցով:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի)  հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբեր 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

--0--ԿԿ