Եթե անգամ ռադիկալ վեթինգի ճանապարհով գնայինք, արդյունքը հիմա տեսանելի չի լինի․ ԲԴԽ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

«Հանրության խոշորացույցի տակ հայտնված, նրանց կողմից ՍԴ թեկնածուների ուսումնասիրումը և համապատասխան որոշումների ընդունումը միայն կնպաստի այս մարմնի նկատմամբ վստահության ավելացման համար»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը։ 

Խոսելով վեթինգի մասին՝ ԲԴԽ անդամը նկատել է, որ վեթինգի կտրուկ, ռադիկալ ձևը եթե լիներ, պարզ է, որ այդ փոփոխություններն ավելի տեսանելի կլինեին, ու ինքնին դրա փաստը վերաբերմունքի փոփոխման առարկա կդառնար:

«Բայց նաև պետք է հաշվի առնենք, որ օբյեկտիվորեն այդպիսի արագ փոփոխությունները իրատեսական չեն, որովհետև անգամ այն պետություններում, որտեղ փորձել են իրականացնել վեթինգի կտրուկ, ռադիկալ ձևը, այդ գործընթացը տևել է տարիներ, այսինքն՝ եթե մենք անգամ այդ ճանապարհով գնային, այսօր էլ դրա վերջնական արդյունքները չէինք կարող ունենալ»,-ասել է Վիգեն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ