Նավալնիին դուրս են բերել կոմայից

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

Նավալնի

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել կոմայից, որում գտնվում էր 19 օր, և անջատել են թոքերի արհեստական օդափոխության սարքը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել են բեռլինյան Charite կլինիկայից։

«Առողջական վիճակը բարելավվել է: Նա արձագանքում է ձայնային ազդակներին: Դեռ շատ վաղ է գնահատել ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները»,- նշել են կլինիկայից:

-- 00—ՄՀ