Վերջին 1 օրում COVID-19-ից 2 մարդ է մահացել. նրանք եղել են 79 և 89 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

մահ

Սեպտեմբերի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որից 41023-ը՝ առողջացած, 905-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3518 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 199 նոր դեպք: Ունենք 431 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է:

--00—ԼՄ