Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News    

Իրան

Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել Է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել Է ISNA գործակալությունը:

Ընտրատեղամասերում քվեարկությունն սկսվել Է տեղական ժամանակով 08:00-ին (Երևանի ժամանակով 07:30-ին), կտևի 10 ժամ: Անհրաժեշտության դեպքում այն կարող Է երկարաձգվել մեկ կամ երկու ժամով: Կամարտահայտության արդյունքներով պետք Է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները:

Իրանում Մեջլիսի ընտրությունները կայացել են փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկությունը վերջանալուց հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին:

208 ընտրատարածքից 10-ում ապրիլին պետք Է կայանար երկրորդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով այն հետաձվել Էր սեպտեմբերի 11-ին։

-- 00—ՄՀ