ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

ռդ.պատվաստանյութ.կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն անցնում են օրենսդրությամբ և գիտական մեթոդաբանությամբ՝ առանց հետազոտության ժամկետները կրճատելու փորձի: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ին, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Մասնագետները այսօր պատվաստանյութի 2-րդ բաղադրիչն են ներարկել 20 կամավորներից կազմված երկրորդ խմբին: Գիտափորձի մասնակիցներն իրենց լավ են զգում և գտնվում են բժիշկների վերահսկողության տակ»,- ասել է ՌԴ համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի ղեկավար Սվետլանա Վոլչիխինան:

Վոլչիխինայի հաղորդմամբ կամավորներին մտադիր են դուրս գրել մեկ շաբաթից: Առաջին ներարկումից հետո 42-րդ օրը կամավորները մեկ օրով պետք է վերադառնան հիվանդանոց բուժզննում անցնելու համար:

ՊՆ-ից հայտնել են, որ պատվաստանյութի արդյունավետությունն ու յուրահատկությունը իմունիտետի ձևավորման հարցում վերջնականապես կգնահատվի հետազոտությունների արդյունքների հիման վրա:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս