Ռուսաստանից առաջիկայում ակնկալում ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Ավանեսյան

Աշխարհում մրցավազք է պատվաստանյութ ձեռք բերելու և քաղաքացիներին պատվաստելու, Հայաստանը ևս ողջ ուժով լծված է մի շարք հարթակներում պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացն ապահովելուն: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կառավարությունը բավարար ֆինանսական միջոցներ հատկացրել է՝ այս պրոցեսն առաջ տանելու համար: Ունենք նախնական պայմանավորվածություններ և պայմանագիր, որի շրջանակներում պիտի ստանանք պատվաստանյութ: Ունենք նաև երկկողմանի համաձայնություն ՌԴ հետ, այնտեղից ևս ակնկալում ենք առաջիկայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծում: Ողջ թափով պիտի պատվաստումներ անցկացնենք»,- ասաց նա:

Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին միայն ռիսկի խմբի և բուժաշխատողների պատվաստում է իրականացվում պետության միջոցների հաշվին: Մոտ 600 քաղաքացի արդեն ստացել է պատվաստումը, գործընթացը գնում է առաջ:

--00--ԱԹ