Սիսիանում համայնքի ղեկավար չընտրվեց, երկրորդ փուլ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

սիսիան

Սիսիանի ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար չընտրվեց։ Առաջադրված 3 թեկնածուներիից ընդդիմության թեկնածու Հայկ Առաքելյանը ստացավ 7 ձայն, ՔՊ-ական Արման Հակոբջանյանը՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Սևակ Մուսաթյանը՝ 2 ձայն։ Սակայն ընտրվելու համար անհրաժեշտ էր 11 ձայն։

Տեղեկացնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու 4 անդամները ավագանու նիստին չէին մասնակցում։

Համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փուլ կանցկացվի։

--00--ԱՀ