Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News

Սեպտեմբերի 18-ին, կեսգիշերն անց, քաղաքացիներից ոստիկանությունում ահազանգեր ստացվեցին, որ Նորքի տներից մեկում բարձր երաժշտություն է և հրավառություն։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Արմենակյան փողոցի տներից մեկի բակում հրավառություն է իրականացրել 31-ամյա մի տղամարդ։

Նա բերվեց ոստիկանություն և ենթարկվեց վարչական պատասխանատվության։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ժամը 23-ից հետո պահպանեք լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է»,- կոչ են անում ոստիկանությունից։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս