«Օգտակար զրույց ենք ունեցել». Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ընդունել է ՀՀ արտգործնախարարության պատվիրակությանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունել եմ Արցախի գործընկեր կառույցի հրավերով Ստեփանակերտում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը: Ողջունել եմ երկու գերատեսչությունների փոխգործակցության առկա ձևաչափը: Կարծում եմ՝ այն կարող է օրինակելի լինել մյուս պետական մարմինների համար ևս:

Բովանդակային առումով շատ օգտակար զրույց ենք ունեցել»,-գրել է նախագահը:

1

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս