Հայկական եռագույնով «դուդլ»․ Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ուղիղ

Google որոնողական ցանցը շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը՝ էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»:

«Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։

Հիշեցնենք, որ ամերիկյան ընկերությունը աշխարհում տեղի ունեցող նշանակալի իրադարձություններին և տոներին արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:

--00—ԼՄ