Արցախի Պաշտպանության բանակը ադրբեջանական ինքնաթիռ է խոցել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Վահրամ Պողոսյան

Արցախի Պաշտպանության բանակը ադրբեջանական ինքնաթիռ է խոցել։ Այս մասին Հ1-ի եթերում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել», - նշեց նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս