Անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ՄԽ համանախագահության շրջանակներում. Իտալիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ճգնաժամը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերսկսել բանակցային գործընթացը ՝ առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:  

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարիներ է ձգվում արդեն, սակայն մենք հիմա վախենում են լրացուցիչ ռազմական էսկալացիայից, որը մեծ վնաս կհասցնի քաղաքացիական բնակչությանը և տարածաշրջանային կայունությանը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ մոտակա օրերին  այդ մասին կխոսի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս