Արցախում զոհվել է «Նաիրի» բասկետբոլային թիմի սան Աշոտ Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ուղիղ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ Արցախում զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ Արցախում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Աշոտի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի սանձազերծած պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ