Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Մ23 ԵԱ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

աշոտ խաչատրյան

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Խաչատրյանը 0:11 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ  Դիեգո Չխիկվաձեին:

Աշոտ Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Յանիս Նիֆրիին: Քառորդ եզրափակիչում Խաչատրյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթանակի էր հասել լեհ Ալեքսանդր Մելեւչիկի նկատմամբ:

Քիչ անց կմեկնարկեն եզրափակիչներն ու բրոնզե մեդալի համար գոտեմարտերը:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից ոսկե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը: Մրցակիցը ռումինացի Դենիս Ֆլորին Միհայն է:

Բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն Հովհաննես Հարությունյանը (87 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Հարությունյանի մրցակիցը կլինի մոլդովացի Գաբրիել Լուպասկոն, Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալը կվիճարկի չեխ Մարսել Ալբինիի հետ:

--00—ՍՊ