Ղարաբաղի անկախության ճանաչումը լիովին կփոխի իրավիճակը․ Տարաասով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

տարասով

Ղարաբաղի անկախության ճանաչումը լիովին կփոխի իրավիճակը, այդ մասին հայտարարել է կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Եթե Երևանը այս քայլին գնա, ապա Հայաստանը օրինական կերպով ռազմական բախման մեջ կմտնի այդ հողերն իր սեփականությունը համարող Ադրբեջանի հետ: Այս պարագայում հակամարտությունը կընդլայնվի․ այժմ այն սահմանափակվում է ԼՂ-ով, չնայած այն հայ-ադրբեջանական է դիտարկվում»,- ասել է կովկասագետը, ապա՝ քանի դեռ մարտերը շարունակվում են, վաղ է խոսել ապագա դիվանագիտական քայլերի մասին:

«Թուրքիան խոսում է «մինչև հաղթանակ» պատերազմի մասին՝ թեև գործողություններ ծրագրող գլխավոր շտաբը բլիցկրիգի չի հասել։ Եթե ադրբեջանական բանակը Ստեփանակերտը գրաված լիներ, խոսակցությունն այլ կլիներ։ Բայց հակամարտությունը շարունակվում է ու շարունակվում։ Իսկ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, առավել մեծ աջակցություն է վայելում Հայաստանը։ Ուստի նրան և Լեռնային Ղարաբաղին զինված հակամարտության երկարաձգումը ձեռնտու է»,- պարզաբանել է Տարասովը և հավելել, որ ռազմական գործողությունների շրջաններից ստացված հաղորդագրությունները վկայում են, որ պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։

Տարասովը նաև կանխատեսում է, որ եթե Բաքվի ռազմական գործողությունները որևէ արդյունք չունենան, ապա կողմերին առաջակվելու է Լեռնային Ղարաբաղը մանդատային տարածք հայտարարելու փոխզիջումային տարբերակը։ 

Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 11 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Չնայած պայմանավորվածություններին՝ ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

Հավելենք, որ հեկտեմբերի 19-ին Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել բանակցային սեղանի շուրջ հանդիպելու և քննարկելու համար ԼՂ հարցը։

--00—ԼՄ