Թշնամին դիակները հանելու պատրվակով փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձ անել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանի ԶՈՒ վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտունիից հարավ Ադրբեջանի ԶՈՒ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու միջոցով փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով զրահատեխնիկա և կենդանի ուժ՝ հետ են շպրտվել»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ կեսօրին մոտ Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով  դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։

--00--ԱՀ