Լիսագոր-Շուշի հատվածում շեհիդների եղբայրական գերեզման է հավաքվել. Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լիսագոր-Շուշի հատվածում շեհիդների եղբայրական գերեզման է հավաքվել։

Այո (և դա ՊՆ-ի կադրերում էլ է երևում), ադրբեջանական բանակը հասել էր նշված ճանապարհին, որտեղ և ստացավ ըստ արժանվույն։ Ճանապարհն այժմ իրոք հայկական բանակն է հսկում, բայց այն դեռևս վտանգավոր է։

Եվ ևս մի կարևոր բան։ Նկատեցի՞ք, որ ՊԲ-ն արդյունավետ օգտագործում է հետախուզական ԱԹՍ։

Հ.Գ. Առավոտվանից չէի գրում, սպասում էի ՊՆ-ն տար, նոր հրապարակեի։ Ամբողջը արդեն տրվել է պաշտոնապես։ Լինկը` առաջին մեկնաբանությունում»:

--00--ԱԹ