Ալիևը վարչապետին ասել էր, թե Շուշին տուր, անմիջապես պատերազմը կանգնեցնեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»:

Այս պետական դավաճանության մեջ ինքնախոստովանական ցուցմունքի հեղինակը Հայաստանի վարչապետն է, ով 44 օր ստի ու կեղծիքի միջոցով սնեց մեր միամիտ ու դյուրահավատ ժողովրդին:

Հոկտեմբերի 29-ին իմ էջում կատարեցի գրառում, որը մեկ ժամ հետո հեռացրեցի, քանի որ այդ ժամանակ չէր կարելի դա երկար պահել հասանելի:

Գրառման հասցեատերը գլխավոր ֆեյքապետն էր, իսկ նպատակը՝ ցույց տալ իրեն, որ ես տեղյակ եմ քո Շուշին հանձնելու դավադիր ծրագրերին:

Ալիևը վարչապետին ասել էր, թե Շուշին տուր, անմիջապես պատերազմը կանգնեցնեմ, դե իսկ մեր «դուխովը» վախեցել էր այդ պայմանավորվածության մասին տեղյակ պահել Շուշիի համար կյանքի ու մահվան կռիվ տվող կամավորներին:

Քանի՞ հերոսներ անմահացան վարչապետի ու նրա հանցակիցների կողմից դավադրաբար հանձնած Շուշիի համար մարտերում . . .

Ես ձեր տունն ու տեղը . . .

Հ.Գ. Կից ներկայացնում եմ իմ գրառման սքրինը, որը մինչ այժմ փակ է բոլորի համար»:

--0--ԿԿ