Փաշինյանի կողմից ստորագրած որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող ունենալ իրավազորություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News

քաղաքական

Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Ես՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացի Արթուր Ղազինյանս, հայտարարում եմ, որ.

1. Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ;

2. Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է ՀՀ օրենքներից դուրս;

3. Նրա կողմից ստորագրած որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող ունենալ իրավազորություն և ենթակա չէ կիրառման ՀՀ ինքնիշխան տարածքում՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

ՀՀ արժանապատիվ քաղաքացի՝
Արթուր Ղազինյան»,- գրել է Ղազինյանը։

--0--ԿԿ