«Ավրորան» մարդասիրական ծրագրեր կիրականացնի՝ ուղղված Արցախի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ստեփանակերտ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին եւ մեծահասակներին: Աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն 2020 թ. նոյեմբերի 18-ին: Այդ մասին հայտնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը: 

«Բացի դրանից՝ «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին Արցախի եւ Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրությունում:

--00—ԼՄ