ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Լոս Անջելեսում նոյեմբերի 26-ին կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Առանցքում Արցախն է ու արցախցին: Այդ մասին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«ԱՄՆ-ում հեռուստամարաթոնն այս տարի կարճ կլինի, ավանդական 10-12 ժամ նախատեսված չէ: Նպատակաները, ուղղությունները շատ հստակ են, թե ինչի համար են հավաքվելու այդ գումարները:
Վստահ եմ՝ այդ կարիքները կներկայացվեն, դրա հիման վրա էլ մարդիկ նվիրատվությունը կկատարեն»,-ասաց Հայկակ Արշամյանը, ապա հավելել, որ դրամահավաք կլինի Եվրոպայում:
Նոյեմբերի 19-22-ը նախատեսված է ֆոնետոն: Եվրոպայում հիմնականում նախաձեռնողները զանգերով են խնդրում կատարել նվիրատվություններ: Ֆոնետոն նախատեսված է Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Իտալիայում, Հունաստանում և այլ երկրներում:
--00—ԼՄ