Հայաստանից օրական ավելի քան 2000 փախստական է վերադառնում Լեռնային Ղարաբաղ․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

հասարակական

Հայաստանից օրական ավելի քան 2000 փախստական է վերադառնում Լեռնային Ղարաբաղ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ամեն օր ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 2000 բնակիչ է վերադառնում Լեռնային Ղարաբաղ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տունը մարտական գործողությունների պատճառով»,-նշել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-ից ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 17 000 բնակիչ:

Ռուս խաղաղապահներն աջակցում են նաեւ խաղաղ կյանքի վերականգնման հարցում: Խաղաղապահ օպերացիայի մասնակիցներն աջակցություն են ցուցաբերել Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների, ջերմամատակարարման, գազատարի վերականգնման հարցում:

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս