Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News   

Ներսիսյան

Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը ․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հստակ է արդեն, որ բոլոր տեսակի հանրությանը նետված օրակարգերը ապարդյուն են , սին , անօգուտ և անտրամաբանական ․ այժմ մեկ օրակարգ պետք է լինի, վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝  Նիկոլ Փաշինյանից ․ Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես ․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում»։

Ներսիսյանը նաև լուսանկար է հրապարակել  և կից գրել ․

«Սողոմոն Թեհլերյան․  «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումից»։ 

Տիգրան Ներսիսյան

--00—ՄՀ