Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 843 դեպք․ մահացել է 22, ապաքինվել՝ 1923 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

կորոնավիրուս

Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135 967 դեպք, որոնցից 110 365-ն` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512 617 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք: Ունենք 1923 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է:

 --00—ՄՀ