Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանը և Վազգեն Մանուկյանը կխուսափեն քաղաքացիական պատերազմից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

քաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը:

Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս