Տեր-Պետրոսյանի՝ շարժմանը վերաբերող կարծիքի հետ համաձայն չեմ, բայց ողջունում եմ. 168.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

քաղաքական

«Ես այդ կարծիքի հետ, որը վերաբերում է շարժմանը՝ համաձայն չեմ, բայց ես ողջունում եմ այն մթնոլորտը, որ, երբ մարդիկ ոչ թե իրար դեմ հարվածներ են ուղղում, այլ քննարկում են այս վիճակից դուրս գալու տարբերակներ. 168-am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ տարածած հայտարարությանը։

«Ամեն մեկն ինչ-որ մի տարբերակի դրականը կարող է գտնել, բացասականը կարող է գտնել, բայց դրական է, երբ մարդիկ խոսում են տարբերակներով, դա ողջունելի է, ավել բան հիմա չեմ կարող ասել, զբաղված եմ»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։

--0--ԿԿ