Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ընդունել են Ալիևի առաջարկը և վաճառել շրջանները $5 մլրդ-ի դիմաց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

ю

Ես այսօր ձեզ տալու եմ բանալին, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց և ինչպես Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վաճառեցին մեր հայրենիքը, թե ինչպես դավաճանեցին մի ամբողջ ժողովրդի: Այս մասին, «Ռեքվիեմ2» տեսանյութի ժամանակ, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«2018 թվականի հոկտեմբերին ԱՄԷ Դուբայ քաղաքում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության  բարձրաստիճան մի պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ ԱԼիևի անձը, Նիկոլ Փաշինյանի համար գաղտնի նամակ է փոխանցել:

Այդ նամակի բովանդակակությունը հետևյալն էր․  պատրաստ է Նիկոլ Փաշինյանին

«Մենք՝ Ադրբեջանը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի ձևով չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 մլրդ դոլար՝ Արցախի յոթ շրջանի համար: Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին: Այդ առաջարկը եղել է գաղտնի, և դրա մասին  գիտեն Իլհամ Ալիևը, իր սուրհանդակը, այն անձը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը, ու մենք բոլորս: Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես փորձում  էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը»,- նշեց Մինասյանը և հավելեց․

«Այդ մասին տեղեկացել են նաեւ Հայաստանի ԶՈւ գործող բարձրաստիճան սպաներ։ Եվ ես գիտեմ, որ եղել է փոքր ժողով, որտեղ այն բարձրաստիճան պաշտոնյան, որը ստացել է նամակը, ասել է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն»։

«Դուք ինձ կհարցնեք՝ ինչ պատասխանեց Նիկոլն այդ հարցին, արդյոք համաձայնել է 5 մլրդ դոլարով  վաճառել մեր հայրենիքը, ասեմ, որ ես անկեղծ չգիտեմ, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը և ես կարող եմ վստահորեն պնդել, որ տեսնելով, հիմա արդեն վերաիմաստավորելով անցած 44 օրը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ընդունել են Ալիևի առաջարկը և դավաճանել են Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են»,-ասաց Մինասյանը:

Մինասյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին, խնդրում է հաստատել կամ հերքել այս տեղեկությունը

«Ասա, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում։ Բայց հերքելուց առաջ հիշիր, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ, որոնք փոխանցել են եւ կան մարդիկ, որոնք ունեն նամակի բովանդակությունը»,-եզրափակեց նա։

--00--ԱՀ