Կասկածելի որակի և տեսքի դեղերի առնչվելու դեպքում զանգահարե՛ք ԱԱՏՄ-ի թեժ գծին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ՀՀ առողջապահական և աշխատանքային տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքը դեղերի շրջանառության ոլորտում։

«Կասկածելի որակի և տեսքի դեղերի առնչվելու դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով կամ գրավոր բողոք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Որպես դեղերի շրջանառության բնագավառում ռիսկերի կառավարումը ստանձնած և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ տեսչական մարմինը նաև իրազեկման աշխատանք է տանում, մասնավորապես, դեղատներում փակցվում են իրազեկման թերթիկներ»,- հայտնում է ՀՀ ԱԱՏՄ-ն։

--00—ԼՄ