Լավ էինք պատրաստվել և արժանի էինք հաղթանակի․ Մխիթարյանը՝ «Տորինոյի» հետ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ա Սերիայի 12-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը:

 «Մենք խաղից խաղ առաջադիմում ենք: Գիտեինք, որ դժվար կլինի, բայց լավ էինք պատրաստվել և արժանի էինք հաղթանակի: «Տորինոն» որոշ դժվարություններ ստեղծեց մեզ համար»,- գրել է Մխիթարյանը։

Նա նշել է, որ դեռ վաղ է ասել՝ կկարողանան պայքարել չեմպիոնության համար, թե ոչ․ հանդիպումներ կան։

 --00—ՄՀ