Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՔԿ-ում է. ԲՀԿ-ական պատգամավորներն այցելել են նրան  

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե իսայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր գործընկերները՝ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը, քիչ առաջ այցելել են Քննչական կոմիտե, որտեղ հանդիպել են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:

«Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հոդված 34-ով եւ հոդված 225-ով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը»,-գրել է Շաքե Իսայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ին այցելելու է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու սահմանազատման պատճառով սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների խնդիրներին: Այս հայտարարությունից հետո Գորիսի քաղաքապետը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սյունեցիներին առավոտյան ժամը 06։00-ին Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունով մեկնել Սյունիքի դարպասներ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։ Քաղաքացիների ակցիայից ժամեր առաջ, ըստ մամուլում շրջանառվող տեղկության, ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը։

--00—ԼՄ