Վաշինգտոնի քաղաքագլուխը հորդորել է Բայդենի պաշտոնակալության օրը մայրաքաղաք չայցելել

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

Վաշինգտոն

Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուզերը հարեւան Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգների ղեկավարների հետ համատեղ հայտարարության մեջ հորդորել Է ամերիկացիներին՝ երկրի մայրաքաղաք չայցելել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության օրը, այլ դրա փոխարեն արարողությունը դիտել առցանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունվարի քսանին լինելու Է իշխանության փոխանցում, մենք միմյանց եւ մեր գործընկերների հետ դաշնային կառավարությունում համագործակցելու ենք մայրաքաղաքի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Նախագահի 59-րդ պաշտոնակալության շուրջ ստեղծված բացառիկ հանգամանքների, այդ թվում՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած խռովության եւ մահացու վտանգավոր COVID-19-ի շարունակվող համավարակի կապակցությամբ, մենք աներեւակայելի քայլեր ենք ձեռնարկում՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել Վաշինգտոն, այլ մասնակցել վիրտուալ ձեւաչափով»,-ասվում Է քաղաքական գործիչների հայտարարության մեջ, որը զետեղված Է ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ Է հաստատել Վաշինգտոնում՝ ապահովելու համար հաջորդ նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալության անվտանգությունը:

Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը:

Կոնգրեսի նիստը ընդհատվել Է մի քանի ժամով, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը։

--00—ՄՀ