Արցախի Ճանկաթաղ համայնքում կիրականացվեն չպայթած ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News   

ԱԻՆ

Արցախում օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ պարբերաբար կիրականացվեն նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում: 

«ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները, բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով, շարունակում են Արցախի տարածքը մաքրել պատերազմի հետքերից»,- հայտնում են ծառայությունից:

Պարզաբանումների և լրացուցիչ այլ տեղեկությունների համար պետք է զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:

--00—ՄՀ