Առատ ձյան պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում փետրվարի 13-ի առավոտյան հետաձգվել են տասնյակ չվերթներ: Ինչպես հայտնում է Mk.ru-ն, չվերթների հետաձգման պատճառն առատ ձյունն է: 

Մասնավորապես, Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, Վնուկովոյում՝ 5 չվերթ, Դոմոդեդովոյում՝ 36 չվերթ հետաձգվել է, երկուսը` չեղարկվել, Ժուկովսկիում չեղարկվել և հետաձգվել են մեկական չվերթներ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ` առատ ձյան տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 14-ը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում հաղորդվում է Մոսկվայից երկու չվերթի ուշացման մասին: Ըստ չվացուցակի՝ դրանցից մեկի ժամանման նախատեսված ժամը 14:00-ն էր, սակայն այն հետաձգվել է 40 րոպեով, երկրորդը նախատեսված էր 16:00-ին, հետաձգվել է 16:25: