Մոսկվայի օդանավակայաններում հետաձգված չվերթների թիվը հասել է 59-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

f63b0092f7b5c5_63b0092f7b606

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգված չվերթների թիվը հասել է 59-ի։ Այս մասին վկայում են «Յանդեքս» ծառայության տվյալները։

«Օդանավակայանից անկախ պատճառներով «Վնուկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և ուղարկման համար։ Անվտանգության նկատառումներով ժամը 05:21-ից չվերթների մի մասն ուղղվել է այլ օդանավակայաններ»,-հայտնել է «Վնուկովո»-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՌԴ Պն-ն հայտնել է, որ ՀՕՊ միջոցները ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքը Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանի տարածքում:

--00—ՅՄ