Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հերթական հարձակում է եղել. օդանավակայանները ժամանակավորապես փակվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

մոսկ

Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է ինքնաթիռների համար։ Սահմանափակվել են նաև թռիչքները «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը  (Ռոսավիացիա)։

«Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Մոսկվայի օդանավակայաններ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ինչպես նաև «Ժուկովսկի» օդանավակայան», - նշել են նրանք։

«Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ։ Ռոսավիացիայում հայտնել են, որ 7 չվերթ վերաուղղվել է այլ օդանավակայաններ։ Սահմանափակումները վերացվել են առավոտյան ժամը 04։30-ին, որից հետո բոլոր ուղևորներին հասցրել են համապատասխան օդանավակայաններ։ Գերատեսչությունը հայտնել է, որ Մոսկվայի օդանավակայանները վերսկսել են կանոնավոր աշխատանքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ