Հայաստանի դեմ ընդհանուր ծրագիր կա․ ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Հայաստանի դեմ մեկ ընդհանուր ծրագիր է իրականացվում, որի շուրջ ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցվում են։ Այն, ինչ կատարվում է հանրապետությունում, երկուսին էլ ձեռնտու է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։

Ըստ նրա՝ այս լարված միջավայրում ընտրությունների գնալը կտաներ առճակատման։ 

«Իշխանությունն էլ, ընդիմությունն էլ չեն ուզում ընտրության գնալ։ Վերջիններս շատ լավ գիտեն, որ իշխանություն վերցնելու շանսեր չունեն։ Կարծես, իշխանությունը փողոցում գցած է, բայց ոչ մեկ չի կարողանում վերցնել։ Իշխանությանը պետք չէ, դրել են ինքահոսի՝ ոնց կարող է, թող գնա, նրանք էլ ուղղակի սրանց հետ համագործակցում են։ Այս շղարշի հետևում լրիվ ուրիշ, ավելի վտանգավոր բան կա, քան վերջին պատերազմական գործողությունները։

Բոլորը մի ընդհանուր մի ծրագիրն են կատարում․ չեղավ ընտրությունների միջոցով  բերել ընդարման, եկե՛ք ուղղակի ապստամբության կոչեր անենք»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ