Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

Սմբատ Հակոբյան

Այսօր գնաց իր նահատակված զինակիցներին միանալու Արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44 օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար, իմ ամենահին մարտական ընկերը Սմբատ Հակոբյանը։ Այս մասին հայտնել է Հակոբյանի ընկերներից՝ Արամ Ավետիյանը։

«Դժվար է պատկերացնել, որ առօրյա կյանքին ու ամենածանր մարտին նույն՝ պատանեկան խանդավառությամբ նայող մարտընկերս այլևս չկա։ Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ եղբայր»,- գրել է նա։

  --00—ՄՀ