Նախօրեին Արցախում կորոնավիրուսի 48 թեստավորում է արվել, նոր դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

նկար

Արցախում փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 285 թեստավորում:

--00—ԼՄ