Ղուկաս Պողոսյանը միացել է «Լոռի»-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

սպորտ

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» է տեղափոխվել Ղուկաս Պողոսյանը։ Պողոսյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Շիրակում», «Վանում», «Ալաշկերտում» եւ բելառուսական «Գորոդեայում»։ 27-ամյա եզրային հարձակվողը Հայաստանի չեմպիոն է, հնգակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Պողոսյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 եւ ազգային հավաքականներում։

 Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

--0--ԿԿ