Աշոտյանը ներկայացրել է, թե ինչ էր լինելու, եթե իրականացվեր Սերժ Սարգսյանի սցենարներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Դեմքի կաշիները հաստացրած, անբարոյական իշխանական քարոզիչների չեն դադարում մարդկանց կրկին խաբելու և մանիպուլացնելու փորձերը լվալու համար իրենց արյունոտ ձեռքերը։

Ժողովո՛ւրդ ջան, պարզ և սխեմատիկ կներկայացնեմ, թե ինչ էր լինելու, եթե իրականացվեր Սերժ Սարգսյանի սցենարներից մեկը, եւ ինչ եղավ դավաճանի պատճառով։

1. Սերժ Սարգսյան - 1՝ միջանկյալ կարգավիճակ

Արցախի միջանկյալ կարգավիճակ, այսօրվանից բարձր՝ de facto + ։
Անվտանգության միջազգային երաշխիքներ
Արցախի մասնակի միջազգայնացում
5 շրջանի վերադարձ
Քելբաջարը և Լաչինը՝ հայկական վերահսկողության ներքո
Շուշին եւ Հադրութը՝ հայկական
Առանց Թուրքիա
Մարտունակ բանակ

2. Սերժ Սարգսյան - 2՝ վերջնական կարգավիճակ

Արցախի անկախություն (վերջնական ինքնորոշում առանց սահմանափակումների)
Անվտանգության միջազգային երաշխիքներ
Արցախի ամբողջական միջազգայնացում
7 շրջանի վերադարձ
Ցամաքային սահման Արցախի եւ Հայաստանի միջեւ
Շուշին եւ Հադրութը՝ հայկական
Առանց Թուրքիա
Մարտունակ բանակ

3. Դավադիր պատերազմի արդյունք՝ ազգային աղետ

Արցախի կարգավիճակի բացակայություն
7 շրջանների կորուստ
Արցախի եւս 2 շրջանի օկուպացիա
Շուշին եւ Հադրութը ադրբեջանական
Լաչինի նեղ միջանցք
5000-ից ավել զոհ
10 000 վիրավոր
2300 անհետ կորած
Մոտ 200 ռազմագերի
Թուրքիայի ներկայությունը Արցախում
Ոչ հայանպաստ տրանսպորտային ծրագրեր
Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստներ
Ջախջախված բանակ

Տարբերությունները չնկատելու համար պետք է կամ անբարո սրիկա լինել, կամ էլ անհույս անուղեղ։

Առաջին դեպքում՝ շուտով կպատժենք, երկրորդ դեպքում՝ շուտով կբուժենք, նոր կպատժենք»։

--00—ԼՄ