Ադրբեջանի բռնապետական ռեժիմը պատերազմից հետո շարունակում է հայերին որպես պատանդ պահել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

սերժ

«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում  գրառում է արել պատերազմից հետո Հայաստանի հանդեպ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի վերաբերյալ։

«Ադրբեջանի բռնապետական ռեժիմը պատերազմից հետո շարունակում է հայերին որպես պատանդ պահել՝ հակառակ մարդու իրավունքների և ռազմագերիների մասին ժնևյան կոնվենցիաների»,- գրել է Թանկյանը և հավելել #sanctionazerbaijan #repost @armenian_national committee հեշթեգերը:

Թանկյանը նաև կոչ է արել Ամերիկայի հայերի ազգային համագումարին (ANCA), որպեսզի պահանջի ԱՄՆ ղեկավարությունից՝ միջամտելու հայ գերիների ազատ արձակման գործընթացին։

«Պահանջեք ԱՄՆ ղեկավարությունից ապահովել ավելի քան 200 հայ պատանդների ազատ արձակումը, որոնք շարունակում են անօրինական կերպով պահվել Ադրբեջանում»,- գրել է Թանկյանը:

--00—ԼՄ