Սառնարանային կիսակցորդները պետական մարմիններին տրամադրվել են պետության կարիքների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Սպայկա

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես անդրադառնում է սառնարանային կիսակցորդների վերաբերյալ քննարկումներին:

«Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են  2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8  եզակի  հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար:

Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար»,- ասված է հայտարարությունում։

Ընկերությունը նշել է նաև, որ սույն հայտարարությամբ մասամբ բացելով որոշակի փակագծեր՝ հորդորում է զերծ մնալ իր անունը և գործարար համբավը շահարկելուց:

Ավելի վաղ լրագրող Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր․ 

«Հարգելի ծնողներ, վերջապես արթնացեք: Ձեր առյուծ տղաների դիակները, մարդասպան նիկոլը նեխացնում է ահա այս մեքենաների մեջ»։

 --00—ՄՀ