Անի Բաղդասարյանը նշանակվել է ՊՎԾ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ՊՎԾ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Անատոլիի Բաղդասարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:  

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝

Անի Անատոլիի Բաղդասարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։

--00--ԱՀ