Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ խաղին․ ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ՀՖՖ

Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ խաղին, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքց: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ տելեգրամյան ալիքից։

Երեկվա մարզմանը Ղազարյանը մարզվում էր անհատապես՝ ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022 ընտրական փուլի մեկնարկը Հայաստանի հավաքականի համար կսկսվի Լիխտեյնշտեյնում՝ մարտի 25-ին (հանդիպման մեկնարկը՝ 23։45)։

--00—ՄՀ